‘1063 մարդ հավանել է Յանուկովիչի մահվան մասին գրառումը’

1601

Մայդանի ակտիվիստներից Միխայլո Լեբեդը ֆեյսբուքում գրառում է կատարել, համաձայն որի՝ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մահացել է սրտի կաթվածից` Ռոստովի հիվանդանոցներից մեկում: «Յանիկին բերել են հիվանդանոց մարտի 3-ին, ժամը 23:00-ի սահմաններում, սրտի կաթվածով, իսկ մեկ ժամից նա մահացել է», — գրում է Լեբեդը:

Նշենք, որ լուրի հավաստիությունը խիստ կասկածելի է, բայց ուշագրավն այն է որ, Լեբեդի գրառումը վեց ժամում հավանել է 1063 մարդ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը դադարեցրել է առևտրային և ռազմական համագործակցությունը Մոսկվայի հետ’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 3-ին Երևանում ծնվել է 66 երեխա’