Սոթք հանքավայրի աշխատանքը դադարեցված է

487

Ապրիլի 14-ի երեկոյան ժամը 19:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ: Ապրիլի 15-ի առավոտյան կրակոցները վերսկսվել են, ինչի հետևանքով որոշում է կայացվել, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին, «Արմենպրես»-ին հայտնել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:

«Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն հանքավայրի աշխատանքը շարունակում է դադարեցված մնալ»,- ասել է նա:

«Արմենպրես»-ը պաշտոնական տեղեկություն ստանալուն նպատակով կապ է հաստատել նաև ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ:

«Հակառակորդի կողմից հրադադարի ցանկացած ինտենսիվ խախտման դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ»,- ըստ «Արմենպրեսի»` ասել է խոսնակը:

Նախորդ հոդվածըԵԱ․ Հայաստանի ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը
Հաջորդ հոդվածըԲըլթ-40. ՉԻ