‘1993թ. ՀՀ-ում ծնվել է 59 հազար երեխա, իսկ 2013թ.՝ 41 հազար. «ՉԻ»’

1270

ՀՀ ԱՎԾ զեկույցում բավական ուշագրավ փաստեր կան, որոնք համադրելիս հետաքրքիր պատկեր է բացահայտվում: Հայաստանում 1990-ական թվականների սկզբին ավելի շատ մարդ է ծնվել, քան հիմա: Մասնավորապես, 1993 թ. ՀՀ-ում ծնվել է 59 հազար 41 երեխա, և սա այն դեպքում, երբ երկիրը, մի կողմից՝ գտնվում էր պատերազմի, մյուս կողմից՝ էներգետիկ ճգնաժամի, սոցիալ-տնտեսական  ծանր վիճակի մեջ: Պատերազմից հետո, արդեն 1996 թ., ՀՀ-ում պաշտոնական վիճակագրության համաձայն, ծնվել է 48 հազար 134 երեխա: Համեմատության համար նշենք, որ 2011թ. ՀՀ-ում ծնվել է 43 հազար 340, 2012թ.՝ 42 հազար 480, իսկ արդեն 2013թ. 41 հազար 790 երեխա: Փաստորեն՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ծնունդների թիվը զիջում է Հայաստանի համար ամենածանր ժամանակահատվածի՝ պատերազմի և էներգետիկ ճգնաժամի տարիների արձանագրված ցուցանիշներին:

Նախորդ հոդվածը‘Տրանսպորտի ուղեվարձի սակագինը կբարձրանա՞. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Բերդի տարածաշրջանում խիտ մառախուղ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի’