’24 եւ 22 տարվա ազատազրկում՝ Կարեն Վարդանյանին սպանողներին — Aravot.am’

3369

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության համար մեղադրվեղ երկու անձանց դատապարտել է 24 եւ 22 տարի ազատազրկման, տեղեկացնում է Aravot.am-ը:
Դատարանը որոշել է հանցագործությունների համակցությամբ պատիժները վերջնական գումարելու եղանակով Գեւորգ Զոհրաբյանի նկատմամբ պատիժ սահմանել 24 տարի ժամկետով ազատազրկում եւ 1 միլիոն դրամի տուգանք: Իսկ Արթուր Միհրանյանի նկատմամբ՝ 22 տարի ժամկետով ազատազրկում եւ կրկին 1 միլիոն դրամի տուգանք:
Մեղադրող դատախազը երկու ամբաստանյալների համար միջնորդել էր ցմահ ազատազրկում: 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանն ու 43-ամյա Արթուր Միհրանյանը, ըստ առաջադրված մեղադրանքի, 2016 թվականին խաբեության եղանակով առեւանգման ու շահադիտական դրդումներով սպանել են Կարեն Վարդանյանին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղում հաղթեց Բելառուսին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԵՊՀ ռեկտորատը կոչ է անում դադարեցնել դասադուլի կոչերը’