34-ից բարձր տարիքի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակում Մխիթարյանը 9-րդն է

182

Transfermarkt-ը ներկայացրել է 34-ից բարձր տարիքի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը։ Առաջին տեղում է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող, Միլանի «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 9-րդ տեղում է՝ 6 միլիոն եվրո։

1. Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի», 36 տարեկան)՝ 35 միլիոն եվրո

2. Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա», 35 տարեկան)՝ 30 միլիոն եվրո

3-4. Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ», 35 տարեկան)՝ 15 միլիոն եվրո

3-4. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր», 38 տարեկան)՝ 15 միլիոն եվրո

5. Թոմաս Մյուլեր («Բավարիա», 34 տարեկան)՝ 12 միլիոն եվրո

6. Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», 38 տարեկան)՝ 10 միլիոն եվրո

7. Անխել Դի Մարիա («Բենֆիկա», 35 տարեկան)՝ 8 միլիոն եվրո

8. Մարկո Ռոյս («Բորուսիա Դորտմունդ», 34 տարեկան)՝ 7,5 միլիոն եվրո

9. Հենրիխ Մխիթարյան («Ինտեր», 34 տարեկան)՝ 6 միլիոն եվրո

10. Դուշան Տադիչ («Ֆեներբահչե», 34 տարեկան)՝ 5,5 միլիոն եվրո

Նախորդ հոդվածըԽորվաթիա — Հայաստան հանդիպման մրցավարները
Հաջորդ հոդվածըATP. Լավագույն տասնյակը