’48 պաշտոնյաների 16 որդիներ ազատված են ծառայությունից’

5499

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊՆախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե վերջերս նախարարությունը քաղհասարակության ներկայացուցիչ-հ/կ-ից հարցում են ստացել, որով կազմակերպությունը հետաքրքրվում էր հայտնի պաշտոնյաների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու վերաբերյալ:

Սարգսյանի խոսքով ցանկում 48 պաշտոնյայի անուն կար, ապա հավելեց, թե նրանցից քանիսն է ծառայել: Եւ ահա, պարզվում է, որ նրանցից առնվազն 1/3-ը բանակից ազատված է: «48-ից 26-ը ծառայել են, 2-ը ՀՀ քաղաքացիություն չունեն, մեկը պահեստազորի բժշկական սպա է, որը ակտիվ ծառայություն չի անցել: 6-ը տարկետման իրավունք ունի, իսկ 16-ը ազատված է ծառայությունից»,- նշել է Սարգսյանը: 

Նախորդ հոդվածը‘Time-ը կոչ է արել Թրամփի գոլֆ-ակումբներից հեռացնել կեղծ շապիկով ամսագրերը’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Սասնա ծռերի փաստաբանների ահազանգի հետքերով ‘