Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցելու Սուդանին՝ ներկա դժվարությունները հաղթահարելու և խաղաղություն հաստատելու հարցում։
Այդ մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված աֆրիկյան երկրում իրավիճակին։
«Կցանկանայինք հաստատել Ռուսաստանի Դաշնության անխախտ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել բարեկամական Սուդանին՝ ներկա դժվարությունները հաղթահարելու և խաղաղության ու կայուն զարգացման ուղի վերադառնալու հարցում»,- ընդգծել է դիվանագետը։
Եվստիգնեևան նաև նշել է, որ կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները չեն կարողացել լրիվ կասեցնել ռազմական գործողությունները երկրում։
Փոխանցում է tass.ru-ն։