ՆԱՏՕ-ն առայժմ չի տեսնում Ռուսաստանի այնպիսի գործողություններ, որոնք կպահանջեին դաշինքի միջուկային ուրվապատկերի փոփոխություն, սակայն ուշի ուշով հետևում է իրավիճակին։
Այդ մասին հինգշաբթի դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը ժամանելուց հետո հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը։
Նա Բելառուսում միջուկային զենք տեղակայելու մասին ՌԴ հայտարարություններն անվանել է «անպատասխանատու միջուկային հռետորաբանություն»։ «Դա շատ վտանգավոր է, որովհետև միջուկային պատերազմում հաղթել հնարավոր չէ»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Ներկայումս ԱՄՆ-ի 150-ից 200 միջուկային ավիառումբեր են տեղակայված ՆԱՏՕ-ի հինգ ոչ միջուկային երկրներում՝ Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և Թուրքիայում։ Սառը պատերազմի ավարտի պահից ԱՄՆ-ն անտեսել է Եվրոպայից իր մարտավարական միջուկային զենքը հանելու բոլոր կոչերը։
Փոխանցում է tass.ru-ն։