«Սասուոլոյի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատտեզին կարիերան կշարունակի «Ինտերում», հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։
«Ինտերը» վարձակալել է 23-ամյա իտալացուն՝ հետագայում լրիվ տրանսֆերը գնելու իրավունքով։
Ֆրատեզին «Սասուոլոյում» է հանդես գալիս 2017 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 76 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: