Ուկրաինական հատուկ ծառայությունները երկուշաբթի առավոտյան գրոհ են կատարել Ղրիմի կամրջի վրա։
Այդ մասին ТАСС-ին տեղեկացրել են ՌԴ ՔԿ-ի մամուլի ծառայությունում։
Հետաքննության տվյալներով՝ հուլիսի 17-ի գիշերը ահաբեկչական գործողության հետևանքով, որը գործել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները, «վնասվել է Ղրիմի կամրջի մի հատվածը, զոհվել են երկու քաղաքացիական անձինք՝ տղամարդ և կին, որոնք մարդատար մեքենայով անցնելիս են եղել կամրջով։ Նրանց անչափահաս դուստրը վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հետաքննությունը պարզում է ուկրաինական հատուկ ծառայություններից և զինված կազմավորումներից այն անձանց ինքնությունը, որոնք առնչություն ունեն այդ հանցագործության կատարմանը»,- հավելել են գերատեսչությունում։
Ազգային հակաահաբեկչական կոմիտեն տեղեկացրել է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչական հարձակում են գործել ուկրաինական երկու վերջրյա անօդաչուներ։
Փոխանցում է tass.ru-ն։