Բելառուսի և Բելգիայի հարաբերություններն այժմ այնքան էլ լավ ժամանակներ չեն ապրում Եվրամիության անհեռատես քաղաքականության պատճառով։
Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելգիայի ազգային տոնի առթիվ այդ երկրի ժողովրդին հասցեագրված շնորհավորական ուղերձում։
«Վերջին տասնամյակներին մեր երկրներն ակտիվորեն ընդլայնել են երկկողմ համագործակցությունը, հատկապես առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում։ Ցավոք, Բելառուսի նկատմամբ Եվրամիության անհեռատես քաղաքականության պատճառով այժմ մեր հարաբերությունների ամենալավ ժամանակաշրջանը չէ»,- նշել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը պնդել է, որ Մինսկը պատրաստ է խորացնել «գործընկերային, փոխհարգալի շփումները» Բրյուսելի հետ բոլոր ուղղություններով։
Փոխանցում է tass.ru-ն։