Գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվեց «Մարսել»։ Ֆրանսիական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ կնքեց 2 տարվա պայմանագիր։ Օբամեյանգը ազատ գործակալի կարգավիճակում էր հեռացել Լոնդոնի «Չելսիից»։
Անգլիայի անցած առաջնությունում Օբամեյանգը մասնակցել է 15 հանդիպման, խփել 1 գոլ։
Transfermarkt-ը Օբամեյանգի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։