Ջորջիա նահանգում Երդվյալների մեծ ժյուրին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանք է հարուցել 2020 թ․ նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման փորձի վերաբերյալ գործով։
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ֆուլթոնի շրջանային դատարանի տվյալների բազայում։
Ընդհանուր առմամբ՝ 41 կետով մեղադրանք է ներկայացվել 19 հոգու։ Դրանց թվում են՝ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին, Թրամփի օրոք Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը, Թրամփի փաստաբան Ջոն Իսթմանը, Թրամփի հետ կապ ունեցող փաստաբան Քեննեթ Չեզբոն, արդարադատության նախարարության աշխատակից Ջեֆրի Քլարքը, Թրամփի նախընտրական շտաբի փաստաբան Ջեննա Էլիսը, Ջորջիա նահանգում Հանրապետական կուսակցության նախագահ Դևիդ Շաֆերը և այլք։
Ջորջիայում Թրամփին ներկայացված մեղադրանքը նախատեսում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Փոխանցում է tass.ru-ն։