ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թ․ նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման փորձի վերաբերյալ գործով իր դեմ հարուցված մեղադրանքները համարում է կեղծիք, որը հատուկ արվել է իր քաղաքական ընտրարշավի ամենաթեժ պահին։
«Ինչ վերաբերում է մեղադրական փաստաթղթերին, որոնք այսօր հրապարակվեցին մեծ ժյուրիի քվեարկությունից առաջ, ապա արագ հեռացվեցին, դա ինձ համար որպես կեղծիք է հնչում։ Ինչո՞ւ այդ մեղադրանքները չեն ներկայացվել 2,5 տարի առաջ։ Որովհետև նրանք ուզում էին դա անել քաղաքական ընտրարշավի թեժ պահին։ Վհուկների ո՛րս»,- Truth Social սոցցանցում գրել է քաղաքական գործիչը։
Նախկին նախագահի դեմ նոր մեղադրանքները հարուցվել են Ջորջիա նահանգի պաշտոնյաների վրա ճնշում գործադրելու և 2020 թ․ ընտրությունների արդյունքները վերանայելու փորձի կապակցությամբ։ 2021 թ․ հունվարի 3-ին The Washington Post-ը հրապարակել էր իր տրամադրության տակ հայտնված ձայնագրություն, որտեղ Թրամփը Ջորջիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ խոսակցության ընթացքում նահանգի քարտուղար Բրեդ Ռաֆենսփերգերից պահանջում է գտնել իր օգտին տրված բավարար թվով ձայներ՝ նահանգում իր հաղթանակը հաստատելու համար։
Փոխանցում է tass.ru-ն։