«Ռոման» ցանկանում է ձեռք բերել Ռոմելու Լուկակուին

272

Իտալական «Ռոման» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» եւ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուին։ Հռոմեական ակումբի գլխավոր տնօրեն Լինա Սուլուկուն մեկնել է Լոնդոն եւ կբանակցի անգլիական ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

«Ռոման» հույս ունի մեկ տարով վարձակալել 30-ամյա ֆուտբոլիստին, որն այժմ մարզվում է «Չելսիի» երիտասարդական թիմի հետ։

Անցած մրցաշրջանը Լուկակուն վարձակալությամբ անցկացրել էր Միլանի «Ինտերում» եւ Իտալիայի առաջնությունում դարձել էր 10 գոլի հեղինակ։

Լուկակուն բանակցում էր Թուրինի «Յուվենտուսի» հետ, սակայն ակումբները համաձայնության չէին հասել։

Լուկակուի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Transfermarkt-ը Լուկակուի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՖիդանի այցերը կարող են վերակենդանացնել հացահատիկային գործարքը
Հաջորդ հոդվածըԹրամփը հանգանակել է ավելի քան 72 մլն դոլար