Թրամփը հանգանակել է ավելի քան 72 մլն դոլար

278

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարողացել է ավելի քան 72 մլն դոլար հավաքել իր նախընտրական քարոզարշավի համար, ինչը մի քանի անգամ ավելի է նրա  բոլոր մրցակից-հանրապետականների համեմատ։

Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ ընտրությունների հարցով Դաշնային հանձնաժողովի տվյալներին։

Ըստ այդմ՝ ամերիկյան նախկին ղեկավարը հուլիսի վերջին հավաքել է 72,6 մլնի նվիրատվություն, ընդ որում՝ 61 մլն դոլարը նա ստացել է նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին 2022 թ․ նոյեմբերին հայտարարելուց հետո։

Միաժամանակ, Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ռոն Դեսանտիսն առայժմ կարողացել է հավաքել 17,2 մլն դոլար, իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ 13,9 մլն։

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է Թրամփի օրոք, հավաքել է ընդամենը 888 հազար դոլար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոման» ցանկանում է ձեռք բերել Ռոմելու Լուկակուին
Հաջորդ հոդվածըԳրեթե 7 հազար տարանցիկ միգրանտներ չեն կարող հեռանալ Նիգերից