Աշխարհի գավաթ․ Կարլսենն ու Պրագնանադհան առաջին պարտիան ավարտեցին ոչ ոքի

301

Աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենն ու 18-ամյա հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանադհան ոչ ոքի ավարտեցին առաջին պարտիան աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Սպիտակ ֆիգուրներով խաղում էր Ռամեշբաբու Պրագնանադհան։ Գրոսմայստերները կատարեցին 35 քայլ։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Ռամեշբաբու Պրագնանադհան պայքարից դուրս էր թողել ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։ Մագնուս Կարլսենը պարտության էր մատնել ադրբեջանցի Նիջաթ Աբասովին։

Եզրափակիչի երկրորդ պարտիան տեղի կունենա օգոստոսի 23-ին։

Նախորդ հոդվածըԱրսեն Զախարյան. «Չէի սպասում, որ ինձ այսպես կընդունեն «Ռեալ Սոսյեդադում»»
Հաջորդ հոդվածըՄեսսին գլխավորել է MLS-ի ամենաթանկ խաղացողների վարկանիշը