Յոհանեսբուրգում տեղի ունեցող BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) գագաթնաժողովի աշխատանքներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը տեսաձևաչափով չափազանց արդյունավետ է և շատ օգտակար։
Այդ մասին ТАСС-ին հայտնել են ՀԱՀ ԱԳՆ-ում։
«Պետք է ձեզ հավաստիացնեմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ մասնակցությունը գագաթնաժողովի օրակարգի հարցերը քննարկելիս BRICS-ի երկրների մյուս առաջնորդների կողմից գնահատվում է չափազանց արդյունավետ,- հայտարարել է ՀԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նելսոն Կգվետեն։- Այնպիսի տպավորություն է, կարծես Ռուսաստանի առաջնորդը գագաթնաժողովի նիստերի դահլիճում BRICS-ի երկրների մյուս առաջնորդների կողքին է։ Հիմա նրանք շատ արդյունավետ և կարևոր աշխատանք են կատարում»։
Փոխանցում է tass.ru-ն։