Դոնի Ռոստովում ՀՕՊ համակարգերի կողմից խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են քաղաքի Պուշկինյան փողոցում, ոտեղ արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։
Այդ մասին հաղորդել է Ռոստովի մարզպետ Վասիլի Գոլուբևը։
Մարզի ղեկավարի տվյալներով՝ անօդաչուներից մեկն ընկել է քաղաքից դուրս, երկրորդը՝ քաղաքի կենտրոնում, ինչի հետևանքով վնասվել են երեք շենքի ճակատամասերը և մի քանի ավտոմեքենա։ Տուժել է մի քաղաքացի, որը հրաժարվել է հոսպիտալացվել։
Անկման վայրի երեք շենքերում բնակվում է 99 մարդ։ Քաղաքային իշխանությունները նրանց արդեն առաջարկել են տեղափոխվել այլ կացարաններ։
Փոխանցում է tass.ru-ն։