ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքով՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների բարելավումը հնարավոր է, բայց ժամանակ է պահանջում։
Նման գնահատական է նա տվել CBS հեռուստաալիքին տված հարցարույցում։
Բայդենը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյո՞ք համարում է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման փորձերը մեռած են։
«Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և մյուս արաբական երկրները հասկանում են, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը կծառայի իրենց անվտանգության և կայունության ամրապնդմանը,- ասել է Բայդենը։- Այնպես որ, կարծում եմ, կարգավորման այդ փորձերը դեռ ողջ են։ Դա ժամանակ է պահանջում»։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իսրայելի դեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ձեռնարկած գրոհներին Իրանի առնչության ապացույցներ չկան։