«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հաղորդում է Goal-ը՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբի գրասենյակներում ակտիվորեն քննարկում են պորտուգալացի մասնագետին վերադարձնելու տարբերակը։ «Ռեալի» ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտին ամենայն հավանականությամբ այս մրցաշրջանից հետո կհեռանա Մադրիդից ու կգլխավորի Բրազիլիայի ազգային հավաքականը։
Ժոզե Մոուրինյոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է հաջորդ տարի։ Նա հնարավորության դեպքում պատրաստ է նորից գլխավորել «Ռեալը»։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը 2010-2013 թվականներին արդեն գլխավորել է «Արքայական ակումբը»։ Հատկանշական է, որ Մոուրինյոյին մարզչական աթոռին փոխարինեց հենց Անչելոտին։