Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին կրկին Գազայի բնակիչներին կոչ է արել տարհանվել անկլավի հարավային հատվածը, ինչպես նաև խոստացել է, որ նրանք հնարավորություն կունենան ռազմական գործողությունների ավարտից հետո վերադառնալու իրենց տները։
«Մեր կոչը վերաբերում է Գազայի և նրա արվարձանների ողջ բնակչությանը․անվտանգության նկատառումներով գնացեք դեպի Գազայի հատվածի հարավ, որտեղ մարդասիրական օգնություն, պարեն, դեղորայք և ջուր կան։ Երբ ռազմական գործողություններն ավարտվեն, բնակիչները կարող են վերադառնալ Գազա քաղաք կամ արվարձաններ»,- ասել է Հագարին։