Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում E և H խմբերում մեկական խաղ կայացավ:
«Բարսելոնան» հաղթանակի հասավ «Շախտյորի» նկատմամբ և վաստակեց 9 միավոր: «Լացիոն» էլ արտագնա խաղում պարտվեց «Ֆեյենորդին» ու մնաց 4 միավորով, իսկ հոլանդական թիմը վաստակեց 6 միավոր ու շրջանցեց հռոմեական ակումբին:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
«Ֆեյենորդ» – «Լացիո»` 3-1 (տեսանյութ)
Սանտիագո Խիմենես, 31, 74, Ռամիզ Զերուկի, 47 — Պեդրո, 83
«Բարսելոնա» – «Շախտյոր»` 2-1 (տեսանյութ)
Ֆերան Տորես, 28, Ֆերմին Լոպես, 36 — Գեորգի Սուդակով, 62