Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւն առաջին անգամ գլխավորել է ընդհանուր վարկանիշային աղյուսակը։ Ամերիկացի Ջոն Ջոնսը նահանջել է երկրորդ տեղ։
Հոկտեմբերի 21-ին Աբու Դաբիում Իսլամ Մախաչեւ UFC 294 մրցաշարում պարտության էր մատնել ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկուն։ Մախաչեւ խառը մենամարտերում տարել է 25 հաղթանակ, կրել 1 պարտություն։