Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 11 470 մարդ։
Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զոհերի թիվը մի քանի օր չի թարմացվել պաղեստինյան անկլավի առողջապահության համակարգի կոլապսի պատճառով, որը հավաքում էր այդ տվյալները։
Նոյեմբերի 12-ին Պաղեստինի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը կազմում է 11 180 հոգի, այդ թվում՝ 4 609 երեխա։ Գերատեսչության տվյալներով՝ տուժել է մոտավորապես 28,2 հազար մարդ։
Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվածների պաշտոնական թիվն է՝ ավելի քան 1,2 հազար մարդ։