Իրանի իշխանությունները դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ իրենք չեն ցանկանում պաղեստինա-իսրայելական հակամարտության ծավալների ընդլայնում։
Այդ մասին տեղեկացրել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը։
«Ի պատսախան ԱՄՆ-ի՝ մենք ասացինք, որ Իրանը պատերազմի տարածում չի ցանկանում, սակայն տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի քայլերի պատճառով՝ եթե Գազայի հատվածի և Հորդանան գետի Արևմտյան ափի բնակիչների դեմ հանցագործությունները չդադարեն, հնարավոր է դեպքերի զարգացման ցանկացած տարբերակ, ավելի լայնածավալ հակամարտությունը կարող է անխուսափելի լինել»,- բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։
Ինչպես գրում է թերթը, Աբդոլահիյանը բացառել է ուղիղ բանակցությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը Reuters գործակալությանը հայտարարել է, որ Թեհրանն ուղիղ հակամարտության մեջ չի մտնի Իսրայելի հետ, քանի դեռ հրեական պետությունը չի հարձակվել իսլամական հանրապետության վրա։