Շախմատի Հայաստանի հավաքականը դարձավ Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր։
Չեռնոգորիայում կայացած Եվրոպայի առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ տարավ անգլիացի Մայքլ Ադամսի նկատմամբ:
Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները։
Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին ու 13 միավորով գրավեց երրորդ տեղը։ Չեմպիոնի տիտղոսը նվաճեց 15 միավոր հավաքած Սերբիայի հավաքականը։ Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց Գերմանիայի հավաքականը։