Հաստատվել է Խորվաթիա — Հայաստան Եվրո-2024-ի որակավորման փուլի 10-րդ տուրի հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հանդիպման մրցավար է նշանակվել սլովակ Իվան Կրուժլիակը, մրցավարի օգնականներն են Բրանիսլավ Հանցկոն և Յան Պոզորը: Չորրորդ պաշտոնյան կլինի Մարտին Դոհալը:
VAR-ի մրցավարն է Պաոլո Վալերին (Իտալիա), իսկ VAR-ի մրցավարի օգնական է նշանակվել Դանիելե Կիֆին (Իտալիա):
Հիշեցնենք, որ Խորվաթիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 21-ին՝ ժամը 23։45-ին։