Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան ներկայացրել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Առաջատարը սերբ Նովակ Ջոկովիչն է, որը 8-րդ անգամ կարիերայում տարին կավարտի առաջին ռակետի կարգավիճակում։ Նա 400 շաբաթ է անցկացրել դասակարգման առաջին տեղում։
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը 15-րդ տեղում է։
АТР, նոյեմբերի 20
1 (1) Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 11245 միավոր
2 (2) Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 8855
3 (3) Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 7600
4 (4) Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 6490
5 (5) Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4805
6 (6) Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 4235
7 (7) Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)՝ 3985
8 (8) Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 3660
9 (9) Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան)՝ 3245
10 (10) Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3100