Զելենսկին չի ընդունում Ռուսաստանի հետ բանակցելու գաղափարը

203

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրականապես մերժել է Ռուսաստանի հետ խաղաղության բանակցություններ սկսելու գաղափարը՝ չնայած մարտական գործողությունների շփման գոտում Ուկրաինայի զինված ուժերի ծանր դրությանը։

«Ռազմի դաշտում հիմա դժվա՞ր է։ Այո։ Բայց հաշտվել կամ բանակցությունների սեղանի շուրջ նստել Ռուսաստանի հե՞տ։ Ոչ»,- հայտարարել է նա The Sun թերթին տված հարցազրույցում։

Զելենսկու կարծիքով՝ Ռուսաստանը հիմա չի ուզում, որ հակամարտությունն ավարտվի, ուստի չի կարելի խոսել «ցանկացած գնով» խաղաղություն կնքելու մասին։

Նոյեմբերի 4-ին NBC հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան պաշտոնյաների, հաղորդել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան սկսել են  քննարկել  Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ բանակցությունները և այն, թե Կիևը, հավանաբար, ինչից ստիպված կլինի հրաժարվել՝ փոխհամաձայնության գալու համար։

Նախորդ հոդվածըՍպիտակ տունը մերժել է Բայդենին ուղղված կոչերը՝ հրաժարվելու առաջադրվելուց   
Հաջորդ հոդվածըԿիսիդան հանձնարարել է պատրաստվել անկանխատեսելի իրավիճակների