Միացյալ Նահանգների ռազմական օգնության հերթական փաթեթը Կիևին հանգստացնող դեղահաբ է ուկրաինական իշխանությունների համար, որը լիակատար ձախողման եզրին է։
Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Ռեժիմին ամերիկյան զենքի հերթական մատակարարման մասին հաղորդումը ոչ այլ ինչ է, քան հանգստացնող դեղահաբ, որը անդրօվկիանոսյան «բարերարները» պատրաստել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համար»,- նշել է դիվանագետը։
Անտոնովի խոսքով՝ իրադրությունն ուկրաինական իշխանության մեջ և ռազմաճակատում լիակատար կոլապսի եզրին է։
Դեսպանն ուշադրություն է դարձրել, որ Պենտագոնը «մահաբեր նվերի» մասին հայտարարել է «եվրամայդանի» տասնամյակի նախօրեին։ «Վաշինգտոնի բարեգործության «ողբերգական սիմվոլիզմն» այն է, որ հակառուսաստանյան կամպանիայի հեղինակներն ու գաղափարախոսները կարծես թե ուկրաինացիներին հասկացնում են՝ նրանք դեռ խաղի մեջ են, և նրանց վրա դեռ խաղադրույք է կատարվում։ Իսկ այն, որ այդ զենքի միջոցով հազարավոր մարդկանց արյուն է հեղվելու՝ այստեղ հաշվի չեն առնում։ Միացյալ Նահանգների ռազմարդյունաբերական համալիրի համար կարևոր է միայն մի բան՝ շահույթ ստանալ «Ուկրաինայի նախագծից»»,- եշտել է Անտոնովը։