FAZ․ Պիստորիուսը չհայտարարած այցով ժամանել է Կիև

209

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև։

Այդ մասին հաղորդել է Frankfurter Allegmeine Zeitung թերթը։

Պարբերականի տվյալներով՝ նախատեսված են նախարարի բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ու իր ուկրաինացի գործընկերոջ՝ Ռուստեմ Ումերովի հետ։ Թերթը նշում է, որ Պիստորիուսը երեքշաբթի առավոտյան Կիև է ժամանել գնացքով։

Նոյեմբերի 20-ին Ուկրաինա է այցելել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Նրա այցի մասին նույնպես նախօրոք չէր հայտարարվել։ Ավելի ուշ Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր Կիևին 100 մլն դոլարի օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։

Գերմանիան Ուկրաինային զենքի մատակարարման հարցում երկրորդ ը տեղում է ԱՄՆ-ից հետո։

Նախորդ հոդվածըFT․ ԵՄ-ն կարող է սահմանափակել ՌԴ դիվանագետների տեղաշարժի ազատությունը
Հաջորդ հոդվածըՀայաստանի հավաքականը Զագրեբում պարտվեց Խորվաթիային (տեսանյութ)