Որոշվել են 2024 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի 24 մասնակիցներից 21-ը։
Խորվաթիան, Ֆրանսիան, Բելգիան, Պորտուգալիան, Իսպանիան, Շոտլանդիան, Թուրքիան, Ավստրիան, Անգլիան, Հունգարիան, Սլովակիան, Ալբանիան, Դանիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Չեխիան, Սլովենիան, ինչպես նաև Գերմանիան՝ որպես մրցաշարի կազմակերպիչ, կմասնակցեն Եվրո 2024-ին:
Գարնանը փլեյ-օֆֆի արդյունքներով կորոշվեն վերջին երեք մասնակիցները։
2024 թվականի Եվրոպայի առաջնությունը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում: