«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը համաձայն չէ, որ «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը արժանի է Golden Boy մրցանակին։
«Բելինգհեմը արժանի՞ էր հաղթանակի: Ոչ, Ես չեմ վիճարկում նրա արժանիքների մասին, նա աշխարհի լավագույն տաղանդներից մեկն է, նա բարձրակարգ ֆուտբոլիստ է։
Նրան է պատկանում ապագան, բայց ի՞նչ է նա հաղթել 2023 թվականին։ Ոչինչ»,- Diario Sport-ին ասել է Ստոիչկովը: