Մոսկվան ողջունում է քառօրյա մարդասիրական դադար հայտարարելու վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հակամարտության լարման հենց սկզբից դրա կոչն էր անում Ռուսաստանը,- նշել է Զախարովան։- Շեշտում ենք Կատարի առանձնակի ջանքերը, որոնք ուղղված էին ապալիցքաթափման վերաբերյալ միջազգային հորդորների գործնական իրականացմանը»։
Ավելի վաղ Կատարի ԱԳՆ-ն հաստատել է, որ համաձայնություն է ձեռք բերվել չորսօրյա մարդասիրական դադարի վերաբերյալ։