Հեղինակավոր Opta վիճակագրական ռեսուրսի խմբագրությունը կազմել է ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլի 5-րդ և 6-րդ տուրերի խորհրդանշական հավաքականը, որտեղ բացակայում է Լիոնել Մեսսին:
Թիմի կազմը հրապարակվել է CONMEBOL-ի պաշտոնական կայքում։ Արգենտինայի հավաքականի ավագը մասնակցել է Ուրուգվայի (0:2) և Բրազիլիայի (1:0) հետ հանդիպումներին:
Խորհրդանշական հավաքականն այսպիսի տեսք ունի. Ալեքսանդր Դոմինգես (Էկվադոր), Ռոնալդ Արաուխո (Ուրուգվայ), Յերի Մինա (Կոլումբիա), Նիկոլաս Օտամենդի (Արգենտինա), Մատիաս Վինյա (Ուրուգվայ), Յոշիմար Յոտուն (Պերու), Քևին Կաստանյո (Կոլումբիա), Նիկոլաս դե լա Կրուզ (Ուրուգվայ), Լուիս Դիաս (Կոլումբիա), Դարվին Նունյես (Ուրուգվայ), Խամես Ռոդրիգես (Կոլումբիա):