Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Իտալիայում։
«РБ Спорт»-ի հաղորդմամբ՝ բացի «Յուվենտուսից», հայ ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև «Ֆիորենտինան»։ Ակումբները վաղուց են հետևում Սպերցյանին ու արդեն կապ են հաստատել նրա ներկայացուցիչների հետ։ Տրանսֆերը կարող է կայանալ արդեն ձմռանը։
Սպերցյանն այս մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 18 հանդիպման, դարձել 7 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ ամռանը հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Ամստերդամի «Այաքսը»։