Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Եվրո-2024-ի ընտրական փլեյ-օֆֆի վիճակահանությունը, որտեղ որոշվեց Ուկրաինայի, Ֆինլանդիայի ու Իսլանդիայի հավաքականների ուղին:
C ուղու համար վիճակահանություն չեղավ, քանի որ զույգերն ավտոմատ կերպով որոշվել էին ավելի վաղ:
Եվրո-2024-ի ընտրական փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի զույգերը.
Ուղի A
Լեհաստան — Էստոնիա
Ուելս — Ֆինլանդիա
Ուղի B
Իսրայել — Իսլանդիա
Բոսնիա և Հերցեգովինա — Ուկրաինա
Ուղի C
Վրաստան — Լյուքսեմբուրգ
Հունաստան — Ղազախստան
Ընտրական փլեյ-օֆֆի 6 կիսաեզրափակիչները կանցկացվեն 2024 թվականի մարտի 21-ին, իսկ եզրափակիչները՝ մարտի 26-ին: Եզրափակիչների երեք հաղթողները կստանան Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ի ուղեգիր:
Ավելի վաղ հայտնի էին դարձել Եվրո-2024-ի հիմնական մրցաշարի վիճակահանության զամբյուղները.