Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) տեղեկացրել է, որ Գազայի հատվածում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց առաջ ոչնչացրել է այն թունելներն ու հորերը, որոնք հայտնաբերվել են «Աշ Շիֆա» հիվանդանոցի շրջանում։
«Այսօր ավելի վաղ ՑԱԽԱԼ-ի զորքերը ավերել են մի շարք ստորգետնյա թունելներ և թունելային հորեր «Աշ Շիֆա» հիվանդանոցի շրջանում», — ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։