Ամերիկացի գործարար Իլոն Մասքը եկող շաբաթ կարող է այցելել Իսրայել և հանդիպել նախագահ Իցհակ Հերցոգի և վարչապետ Բինիամին Նեթանյահուի հետ։
Այդ մասին հաղորդել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։
Հեռոստաալիքի տվյալներով՝ Մասքը կարող է նաև այցելել Գազայի հատվածի հարևանությամբ իսրայելական հարավային բնակավայրերը, որոնք լրջորեն վնասվել են հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետևանքով։
Վերջին օրերին ամերկացի միլիարդատերը և X սոցիալական ցանցի սեփականատերը բազմիցս հրապարակավ արտահայտվել է Մերձավոր Արևելքի և Գազայի հատվածում իրավիճակի մասին։ Գործարարը խոստացել է իր X սոցցանցի եկամուտներն ուղարկել իսրայելական այն հիվանդանոցներին և միջազգային կազմակերպություններին, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերում պաղեստինցիներին։