Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հերքել է այն հաղորդումները, թե թուրքական «Ինջիրլիկ» բազան օգտագործվում է ամերիկյան ինքնաթիռներով զենք տեղափոխելւ համար Իսրայել։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե ամերիկյան օդանավերը վայրէջք են կատարում «Ինջիրլիկ» ավիաբազայում և Հարավային Կիպրոսով զենք են տեղափոխում Իսրայել։
«Մեզ համար՝ Թուրքիայի, խոսք լինել անգամ չի կարող, որ մենք մասնակցենք կամ նպաստենք ինչ-որ գործունեության, ինչը կարող է վնաս հասցնել մեր եղբայրներին ու քույրերին Գազայում։ Թուրքիայի Հանրապետության դիրքորոշումն այդ հարցում հստակ է»,- Թուրքիայի պաշտպանության նախարարությունում աղբյուրի խոսքն է մեջբերեում Aydinlik թերթը։