Թուրքիայում սկսվել է իսրայելական ապրանքնանիշների՝ պատմության մեջ ամենախոշոր բոյկոտի արշավ, գրում է Yeni Akit թերթը։
«Պաղեստինի վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ բոյկոտ սկսելու որոշման աջակցությունն աճում է։ Ցուցակում են հայտնվել իսրայելական ապրանքանիշներ և Իսրայելին աջակցողների ապրանքանիշներ»,- գրում է պարբերականը։
Թերթը նշում է, որ Թուրքիայի շուկայում իսրայելական ընկերությունների բազմաթիվ ապրանքանիշներ են վաճառվում։
«Քաղաքացիներն իրենց համար բացահայտում են տեղական արտադրության ապրանքներ, ինչը արտադրողներին մղում է նոր մշակումների»,- նշում է պարբերականը։