Իսրայելի բանտերի վարչությունը ստացել է պաղեստինցի 39 կալանավորների ցուցակ, որոնք այսօր ազատ կարձակվեն, և արդեն սկսել է նրանց կալանավայրերից դուրս թողնելու նախապատրաստությունները։
Այդ մասին հաղորդել է The Times of Israel թերթը։
Թերթի տվյալներով՝ ազատ արձակվող կալանավորները անչափահասներ են և կանայք։ Տեղական ժամանակով մինչև ժամը 12։00 նրանց կտեղափոխեն Հորդանանի Արևմտյան ափին գտնվող կալանավայրը, որից հետո նրանք կարող են վերադառնալ իրենց տները Արևմտյան ափում կամ Արևելյան Երուսաղեմում։