Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային կասկածում են Կատալոնիայի անկախության համար պայքարող «Ժողովրդավարության ցունամի» շարժման հետ համագործակցելու մեջ, հաղորդում է Voz Populi-ն։
Իսպանիայի իրավապահ մարմինները հետաքննում են շարժման գործիչներին ահաբեկչության կասկածով։ «Ժողովրդավարության ցունամին» մեղադրվում է Կատալոնիայի անկախության գաղափարները իսպանական լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների միջոցով տարածելու մեծ արշավի մեջ։
Գվարդիոլան եւս Կատալոնիայի անկախության կողմնակից է եւ միացել էր շարժման պահանջներին։
Իսպանիայի կառավարության ներկայացուցիչները «Ժողովրդավարության ցունամին» որակում են «ահաբեկչության դրդող հանցավոր կազմակերպություն»։