Ռազմական գործողություններում դադարը Գազայի հատվածում պետք է երկարացվի՝ հակամարտության քաղաքական որոշման հասնելու համար։
Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Բարսելոնայում ԵՄ Միջերկրածովյան միության ծրագրի համաժողովում։
«Ռազմական գործողություններում դադարը պետք է երկարաձգվի՝ հակամարտության անհրաժեշտ քաղաքական լուծումը գտնելու համար,- հայտարարել է Բորելը։- Անհրաժեշտ է որոշում՝ երկու պետության սկզբունքի հիման վրա։ Իսրայելում խաղաղություն և անվտանգություն չի լինի՝ առանց պաղեստինյան պետություն ստեղծելու»։
Բորելն ընդգծել է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ն ինքնուրույն չեն կարող պայմանավորվել խաղաղության մասին։