Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը արտասահմանյան շրջագայությունից հետո հանդիպել է պաշտպանության նախարարի և շտաբների պետերի կոմիտեի նախագահի հետ և հրամայել է լրիվ մարտական պատրաստության մեջ լինել։
Այդ մասին հաղորդել է հարավկորեական առաջնորդի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Լի Դո Ունը։
Աշխատակազմում նշել են, որ վերադառնալուց հետո դա եղել է նախագահի աշխատանքային ժամանակացույցի առաջին կետը։
Յուն Սոկ Յոլը լսել է պաշտպանության նախարարի և շտաբների պետերի կոմիտեի նախագահի զեկույցները ԿԺԴՀ-ի գործողությունների մասին։
«Ուշադիր հետևեք Հյուսիսային Կորեայի գործողություններին, բարձր մարտական պատրաստություն պահպանեք, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա հանգիստ լինել»,- ասել է Յուն Սոկ Յոլը։
Նոյեմբերի 26-ին նախագահը վերադարձել է Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա կատարած այցերից հետո։