Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդն (IFAB) առաջիկա նիստի ընթացքում կքննարկի VAR համակարգի լիազորությունների ընդլայնման հնարավորությունը, հայտնում է The Times-ը:
Քննարկման օրակարգում կլինեն VAR-ի հնարավոր միջամտությունը տուգանայինների, անկյունայինների և երկրորդ դեղին քարտերի դրվագների ժամանակ:
Հիշեցնենք, որ այժմ տեսակրկնապատկերների համակարգը միջամտում է միայն խաղից դուրս վիճակների, 11 մետրանոցների և ուղիղ կարմիր քարտերի ժամանակ:
IFAB-ի նիստը կկայանա նոյեմբերի 28-ին՝ Լոնդոնում: Որոշումը կընդունվի մինչև IFAB-ի տարեկան ժողովը, որը ծրագրված է 2024-ի մարտին: