Մադրիդի «Ռեալի» 23-ամյա վինգեր Վինիսիուս Ժունիորն առաջին անգամ ճանաչվել է Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստ և արժանացել է «Ոսկե սամբա» մրցանակին:
«Ոսկե սամբան» անցկացվում է 2008 թվականից, միջոցառումը կազմակերպում է Sambafoot պարբերականը:
Մինչև 2021 թվականը մրցանակը նախատեսված էր Եվրոպայում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստի համար: Սակայն 2021-ից մրցանակին արժանանում են բոլոր բրազիլացիները:
Քվերակության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը, երրորդ տեղում ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսն է:
Հիշեցնենք, որ 2014-ին, 2015-ին, 2017-ին և 2020-22-ին «Ոսկե սամբային» արժանացել էր Նեյմարը: