Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գլխավոր մարզիչի պաշտոնում ցանկանում է տեսնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին եւ արդեն առաջարկ է արել նրան, հաղորդում է Madrid Xtra-ն։
Անչելոտիի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
«Մանչեսթեր Յունայթեդը» հոլանդացի Էրիկ տեն Հագի ղեկավարությամբ Անգլիայի ընթացիկ առաջնությունում 13 տուրից հետո 24 միավորով 6-րդն է։
Չեմպիոնների լիգայի չորս տուրից հետո մանչեսթերյան թիմը խմբում վերջինն է՝ 3 միավոր։