Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային մրցաշարի նախավերջին տուրը։
Տեղի ունեցան E, F, G, H խմբերում ընդգրկված թիմերի մասնակցությամբ հանդիպումները։
E խմբում Մադրիդի «Աթլետիկոն» 3:1 հաշվով հաղթեց հոլանդական «Ֆեյենորդին» եւ 11 միավորով առաջինն է։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։
«Ֆեյենորդը» 6 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։
Այս խմբից 1/8 եզրափակիչի երկրորդ ուղեգիրն ապահովեց հռոմեական «Լացիոն», որը 2:0 հաշվով պարտության էր մատնել շոտլանդական «Սելթիկին» եւ 10 միավորով երկրորդն է։ «Սելթիկը» վերջինն է՝ 1 միավոր։
F խմբում Դորտմունդի «Բորուսիան» 3:1 հաշվով առավելության հասավ իտալական «Միլանի» նկատմամբ եւ 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիր։
«Միլանը» 5 միավորով վերջինն է, սակայն պահպանում է երկրորդ տեղ բարձրանալու հնարավորություն։
Խմբի մյուս խաղում անգլիական «Նյուքասլ Յունայթեդը» 1:1 հաշվով խաղաց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, որը 7 միավորով երկրորդն է։ «Նյուքասլը» 5 միավորով երրորդն է։
G խմբում Անգլիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Սիթին» 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ գերմանական «Լայպցիգի» նկատմամբ եւ 15 միավորով գրավեց առաջին տեղը։ «Լայպցիգը» 9 միավորով երկրորդն է։ Երկու թիմերն էլ ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգրերը։
H խմբում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթեց պորտուգալական «Պորտուին» եւ 12 միավորով բարձրացավ առաջին տեղը՝ նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիրը։
Ուկրաինական «Շախտյոր Դոնեցկը» Գերմանիայի Համբուրգ քաղաքում տնային հանդիպում անցկացրեց բելգիական «Անտվերպենի» հետ եւ հաղթեց 1:0 հաշվով։
«Պորտուն» ու «Շախտյորը» վաստակել են 9-ական միավոր։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
E խումբ
«Ֆեյենորդ» — «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:3 (տեսանյութ)
Մատս Վիֆեր, 77 — Լյուտսհարել Գերտրեյդա, 14, ինքնագոլ, Մարիո Էրմոսո, 57, Սանտիագո Խիմենես, 81, ինքնագոլ
«Լացիո» — «Սելթիկ»՝ 2:0 (տեսանյութ)
Չիրո Իմոբիլե, 82, 85
Մրցաշարային դրություն․ «Աթլետիկո»՝ 11 միավոր, «Լացիո»՝ 10, «Ֆեյենորդ»՝ 6, «Սելթիկ»՝ 1:
F խումբ
«Միլան» — «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:3 (տեսանյութ)
Սամու Չուկվեզե, 37 — Մարկո Ռոյս, 10, 11մ, Ջեյմի Բայնո-Գիտենս, 59, Քարիմ Ադեյեմի, 69
Չիրացրած 11մ՝ Օլիվիե Ժիրու («Միլան»), 6
ՊՍԺ — «Նյուքասլ Յունայթեդ»՝ 1:1 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 90+8 — Ալեքսանդր Իսակ, 24
Մրցաշարային դրություն․ «Բորուսիա»՝ 10 միավոր, ՊՍԺ՝ 7, «Նյուքասլ»՝ 5, «Միլան»՝ 5:
H խումբ
«Բարսելոնա» — «Պորտու»՝ 2:1(տեսանյութ)
Ժոաու Կանսելու, 32, Ժոաու Ֆելիշ, 57 — Պեպե, 30
«Շախտյոր Դոնեցկ» — «Անտվերպեն»՝ 1:0 (տեսանյութ)
Նիկոլայ Մատվիենկո, 12
Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա»՝ 12 միավոր, «Պորտու»՝ 9, «Շախտյոր»՝ 9, «Անտվերպեն»՝ 0:
G խումբ
«Մանչեսթեր Սիթի» — «Լայպցիգ»՝ 3:2 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 54, Ֆիլ Ֆոդեն, 70, Խուլիան Ալվարես, 87 — Լուա Օպենդա, 13, 33
«Յանգ Բոյզ» — «Ցրվենա Զվեզդա»՝ 2:0
Կոստա Նեդելկովիչ, 8, ինքնագոլ, Լեւեն Բլյում, 29
Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 15 միավոր, «Լայպցիգ»՝ 9, «Յանգ Բոյզ»՝ 4 «Ցրվենա Զվեզդա